Մադրիդի «Ռեալի» առաջատար Կարիմ Բենզեման վնասվածք է ստացել Լա լիգայի հերթական տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում:
Այսօր 33-ամյա ֆրանսիացին ենթարկվել է հետազոտության, որը ցույց է տվել, որ լուրջ վնասվածք չկա։ Չնայած դրան ֆրանսիացին բաց կթողնի մոտ մեկ շաբաթ:
Սա նշանակում է, որ Կարիմը վստահաբար չի մասնակցի ՉԼ-ի խմբային փուլի «Ինտերի» դեմ խաղին: Այս խաղում կորոշվի, թե երկու թիմերից, որը խմբում կզբաղեցնի առաջին հորիզոնականը:
Բենզեման կարող է բաց թողնել նաև կիրակի օրը Լա լիգայի շրջանակում «Ատլետիկոյի» դեմ մադրիդյան գլխավոր դերբին:
























































