Մադրիդի «Ռեալի» կսապաշտպան Կառլոս Կազեիրոն կարծիք է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեիմասին։
«Դժվար է կարծիք հայտնել մի ֆուտբոլիստի մասին, որը «Ռեալում» չի խաղում։ Այնուամենայնիվ փաստ է, որ Կիլիանը հիանալի ֆուտբոլիստ է։
Վինիսիուսի հետ նրա հնարավոր համագործակցության հետ կապված կասեմ հետևյալը․ Մբապեն համադրելի է ցանկացած ֆուտբոլիստի հետ։ Պարզապես, ինչպես արդեն նշեցի, նա մեր թիմում չի խաղում, և դժվար է Կիլիանի մասին շատ բաներ ասելը»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Goal-ը։
























































