Առաջիկա տրասֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալը» մեծ հավանականությամբ վաճառքի կհանի ակումբի կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերը։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Արքայական ակումբի» ղեկավարությունը նշել է այն գումարը, որով բելգիացու տրանսֆերը կհանվի վաճառքի։ Այսպիսով, այն ակումբները, որոնք կցանկանան պայմանագիր կնքել Ազարի հետ, ստիպված կլինեն «սերուցքայիններին» վճարել նվազագույնը 25 միլիոն եվրո։
Կիսապաշտպանի տրանսֆերը ձեռք բերելու գլխավոր հավակնորդներն են համարվում «Նյուքասլը» և «Վեսթ Հեմը»։ Ընթացիկ մրցաշրջանում Ազարը «Ռեալի» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։