Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ հաղթեց «Ջենոային» (2-0):
Հանդիպման ժամանակ թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի և թիմի հարձակվող Ալվարո Մորատայի միջև կոնֆլիկտ է ծագել, հայտնում է DAZN-ը։
Մասնագետը 72-րդ րոպեին որոշել է փոխարինել իսպանացուն՝ զգուշացում ստանալուց անմիջապես հետո։ Հարձակվողը որոշել է վիճել հանդիպման մրցավարի հետ, ինչը Ալեգրիին ադնքան էլ դուր չի եկել։
Իտալացին որոշել է կարգավորել իրավիճակը Մորատայի հետ՝ խիստ նկատողություն անելով նրան, որ վերջինս պահպանի կարգապահությունը. «Դու խախտել ես կանոնները, ուստի լռի՝ր»:
Allegri dan Morata terlibat adu mulut di laga Juventus vs Genoa dini hari tadi (2-0). 🤬
Allegri kecewa dengan Morata karena masih berdebat dengan pemain lawan disaat sudah mengantongi kartu kuning, yang membuat ia terancam mendapat kartu merah.
📝 DAZNpic.twitter.com/awDHS7Rh43
— Extra Time Indonesia (@idextratime) December 6, 2021