«Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը խոստովանել է, որ կցանկանար մի օր վերադառնալ «Այաքս», որտեղ հանդես էր գալիս մինչ լոնդոնյան ակումբին միանալը։
«Կցանկանայի վերադառնալ «Այաքս», ես շատ լավ ժամանկ եմ անցկացրել այնտեղ: Սա այն վայրն է, որտեղ ես ինձ զգում էի ինչպես տանը: Կտեսնենք՝ կստացվի, թե ոչ։ Եթե ամեն ինչ ինձնից կախված լիներ, անպայման կվերադառնայի։ Բայց սա իմ որոշելու հարցը չէ։
Հիմա ես պարզապես հաճույք եմ ստանում ամեն օրից Լոնդոնում և անում եմ իմ գործը»,- մեջբերում է Զիեշին Goal-ը։
Մարոկկացին «Այաքսում» հանդես է եկել 2016-ից 2020 թվականներին: Այս մրցաշրջանում 28-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում անցկացրել է 8 խաղ, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։