«Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տղեկացնում է Todofichajes-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Ըստ աղբյուրի՝ իսպանացուն իր թիմի կազմում ցանկանում է տեսնել անձամբ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
Ֆուտբոլիստը նույնպես դեմ չէ՝ կարիերան ԱՊԼ-ում շարունակելու տարբերակին։ Հավանաբար գործարքը կկայանա առաջիկա ամռանը։
Ռուիսի և «Նապոլիի» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։