Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն «Ջենոայի» դարպասապահ Սալվատորե Սիրիգուին խոստովանել է, որ Իտալիայի Ա Սերիայի 16-րդ տուրում նա պատահաբար է ուղիղ հարված կատարել անկյունայինից։
«Անկյունայինից «Ջենոայի» դարպասը խփած գոլս պատահական ստացվեց. ես այն ուղարկում էի մոտակա դարպասաձողին, բայց գնդակն ավելի բարձր ընթացավ»,- մեջբերում է ֆուտբոլիստին Football Italia-ն։
Հիշեցնենք, որ հանդիպման 9-րդ րոպեին գնդակը խփեց Կուադրադոն։ Թուրինում կայացած հանդիպումն ավարտվել է «Յուվենտուսի» հաղթանակով՝ 2-0 հաշվով։