«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է հեռանալ կատալոնական ակումբից։
Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, հոլանդացին վերջնագիր է ներկայացրել ակումբի ղեկավարությանը։ Ըստ աղբյուրի՝ Դեպայը ելույթները կշարունակի «կապտանռնագույնների» կազմում միայն այն դեպքում, երբ երաշխավորված լինի վերջինիս տեղը մեկնարկային կազմում։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ակտիվորեն սկսել է նոր հարձակվողի փնտրտուքները։ Ըստ մի շարք լրատվականների՝ կատալոնացիների տրանսֆերային հիմնական թեկնածուներն են համարվում Էրլինգ Հալանդը և Էդիսոն Կավանին։
Դեպայն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով ութ գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։