Անգլիայի Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» դեկտեմբերի 11-ին սեփական հարկի տակ ընդունելու է «Ասթոն Վիլային»։
Խաղից առաջ իր ակնկալիքներ մասին է խոսել մերսիսաիդյան ակումբի լեգենդ, իս այժմ «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը։
«Ես ցանկանում եմ մեկնել «Էնֆիլդ» և հաղթել։ Մենք «Լիվերպուլի» համար մրցակից չենք հանդիսանում, բայց անգամ այդ դեպքում ներդնելու ենք մեր ողջ ուժերը։
Մենք վերջին չորս խաղերից երեքում հաղթել ենք և այդ մտքով և հավատով մեկնելու ենք հանդիպմանը։Փորձելու ենք հնարավորինս բարդացնել մրցակցի «կյանքը»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։