«Կալյարիի» հարձակվող Ջովանի Սիմեոնեն հնարավոր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ դառնա «Վերոնայի» հիմնական ֆուտբոլիստ:
Իտալական ակումբը պատրաստվում է 10 միլիոն եվրոյով գնել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Սիմեոնեն մրցաշրջանի մեկնարկից առաջ վարձավճարով տեղափոխվեց Վերոնա։ Իտալական Ա Սերիայի 15 խաղում արգենտինացի ֆուտբոլիստը խփել է 11 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։ «Կալյարին» ֆուտբոլիստին գնել է «Ֆիորենտինայից» 13 միլիոն եվրոյով 2020 թվականին: Transfermarkt-ը Սիմեոնեի տրանսֆերային արժեքը գնահատում է 11 միլիոն եվրո:
«Վերոնան» 23 միավորով զբաղեցնում է Իտալիայի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղը։ «Կալյարին» գտնվում է նախավերջին տեղում (9 միավոր):