Միլանի «Ինտերի» և Սլովակայի հավաքականի պաշտպան Միլան Շկրինյարը խոսել է իր հետագա պլանների մասին։
«Համշիկը «Նապոլիում» անցկացրեց 12 տարի, իսկ ես ցանկանում եմ այստեղ հանդես գալ 15 տարի։ Իմ նպատակն է «Ինտերի» հետ հաղթել Չեմպիոնների Լիգան։
Ես խզել եմ պայմանագիրս գործակալիս հետ և այժմ ավելի վստահ կարող եմ ասել, որ շարունակելու եմ հանդես գալ հարազատ թիմի կազմում»,- սլովակ պաշտպանի խոսքերն է մեջբերում Internazionale News-ը։
26-ամյա ֆուտբոլիստը 2017 թվականին է «Սամպդորիայից» տեղափոխվել «Ինտեր» և մինչ օրս միլանյան գրանդի կազմում մասնակցել է 187 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։