«Մալմոն» հերթական անգամ նվաճեց Շվեդիայի չեմպիոնի տիտղոսը։
Շվեդիայի առաջնության վերջին տուրում «Մալմոն» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «ՀԱլմստադի» հետ և վաստակեց 59 միավոր՝ ամրագրելով առաջին հորիզոնականը։
Նույնքան միավոր է վաստակել նաև ԱԻԿ-ը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով կարողացավ զբաղեցնել միայն երկրորդ հորիզոնականը։ Լավագուն եռյակը 57 միավորով եզրափակեց «Յուրգորդենը»։
«Մալմոն» 22-րդ անգամ է նվաճում Շվեդիայի չեմպիոնի տիտղոսը, ինչը ռեկորդային է այդ երկրի համար։ Այս ցուցանիշով երկրորդը «Գյոթեբորգն» է, որը 18 անգամ է դարձել երկրի չեմպիոն։