«Սամպդորիայի» ղեկավարությունը կարող է զբաղեցրած պաշտոնից հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո դ’ Ավերսային։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, իտալական ակումբի նոր գլխավոր մարզչի պաշտոնում կարող է նշանակվել «Ինտերի» և Սերբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյան Ստանկովիչը։
43-ամյա Ստանկովիչը 2019 թվականից գլխավրում է սերբական «Ցրվենա Զվեզդան», իսկ մինչ այդ որպես մարզչի օգնական է աշխատել «Իտերում» և «Ուդինեզեում»։
«Սամպդորիան» Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 16 խաղից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։