Ա Սերիայի 16-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Ջենոային»։
Այս հանդիպումը պատմական նշանակություն ունեցավ թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի համար։ Վերջինս Ա Սերիայում տոնեց 250-րդ հաղթանակը՝ սկսած 1994 թվականից։
Այս արդյունքով Ալեգրին զիջում է միայն Կառլո Անչելոտիին, որն Իտալիայի առաջնությունում տոնել է 275 հաղթանակ։
Նշենք, որ «Յուվենտուսը» 16 տուրից հետո 27 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։