Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում «Կրասնոդարի» ֆուտբոլիստները կամային հաղթանակ տարան «Սոչիի» նկատմամբ։ Կիրակի օրը Սոչիում կայացած հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ հօգուտ ցլերի։
Տանտերերը հաշվի մեջ առաջ անցան 19-րդ րոպեին Մատեո Կասյերայի գոլի շնորհիվ, սակայն շուտով հյուրերը հավասարեցրեցին հաշիվը․ 11-մետրանոցը հստակ իրացրեց Վիկտոր Կլասոնը։ Երկրորդ խաղակեսի սկզբում նա խփեց նաև երկրորդ գնդակը, որը երեք միավոր բերեց իր թիմին։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնարկային րոպեներից մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինվելով 90-րդ րոպեին։
«Կրասնոդարը» վաստակեց 28 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական՝ շրջանցելով նույնքան միավոր ունեցող «Սոչիին»։