«Էվերտոնը» շուտով կարող է փոխել թիմի գլխավոր մարզչին. Ռաֆայել Բենիտեսի ցույց տված արդյունքները չեն բավարարում ակումբի ղեկավարությանը։
Ըստ Todofichajesի-ի՝ իսպանացուն պատրաստվում են մոտ ժամանակներս հեռացնել։ Նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն Ժոզե Մոուրինյուն է, ով այժմ մարզում է «Ռոման»։
Պորտուգալացու գործող պայմանագիրը «գայլերի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Սակայն Իտալիայում ևս մարզչի գործերն այդքան լավ չեն․ հռոմեացիները միայն 8-րդ հորիզոնականում են։
Նշվում է, որ «Էվերտոնն» արդեն կապ է հաստատել Մոուրինյուի հետ՝ Պրեմիեր լիգա հնարավոր վերադարձի վերաբերյալ: