MLS-ում հայտնի դարձան եզրափակչի մասնակիցները։ Հիշեցնենք, մրցաշրջանի եզրափակչում հանիպում են Արևմտյան և Արևելյան կոնֆերենցիաների հաղթողները։
Արևմուտքում ուժեղագույնը «Պորտլանդն» է, որն իր կոնֆերենցիայի եզրափակչում 2-0 հաշվով հաղթեց Յուրա Մովսիսյանի նախկին ակումբին՝ «Ռեալ Սոլթ Լեյքին»։ Գոլերով աչքի ընկան Մորան և Մորենոն։
Արևելքում պայքարն ավելի համառ էր․ «Ֆիլադելֆիան» Կալլենսի ինքնագոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթում էր «Նյու Յորք Սիթիին», սակայն Մորալեսը և Մագնոն կարողացան «քաղաքաբնակներին» կամային հաղթանակ պարգևել՝ 2-1 հաշվով։
Նշենք, որ «Նյու Յորք Սիթիի» կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցել է «Ալաշկերտի» նախկին հարձակվող Հեբերը։ Բրազիլացուն 58-րդ րոպեին փոխարինել է հաղթական գոլի հեղինակ դարձած Մագնոն։
Ասպիսով, MLS-ի եզրափակչում, որը կկայանա դեկտեմբերի 12-ին, կհանդիպեն «Նյու Յորք Սիթին» և «Պորտլանդը»։
«Պորտլանդ»-«Ռեալ Սոլթ Լեյք»
«Ֆիլադելֆիա»-«Նյու Յորք Սիթի»