Անգլիական Պրեմիեր-լիգայի 15-րդ տուրում «Ասթոն Վիլան» սեփական հարկի տակ ընդունել է «Լեսթեր Սիթիին» և 2-1 հաշվով հաղթանակ տարել։
Խաղի հաշիվը բացվել է առաջին կեսում։ 14-րդ րոպեին աչքի է ընկել աղվեսների կիսապաշտպան Հարվի Բարնսը։ Երեք րոպե անց «Ասթոն Վիլայի» պաշտպան Էզրի Կոնսան հավասարեցրել է հաշիվը, իսկ 54-րդ րոպեին Կոնսան դուբլ է ձևակերպել՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
«Ասթոն Վիլան» 15 խաղից հետո 19 միավոր է վաստակել և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Լեսթեր Սիթին» 19 միավորով 11-րդ տեղում է։