«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը խոսել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին, ինչպես նաև արձագանքել է «Բարսելոնայի» կողմից հետաքրքրվածության մասին շշուկներին։
«Ես արդեն մի քանի անգամ ասել եմ, որ եթե ամեն ինչ միայն ինձնից կախված լիներ, ես կցանկանայի մնալ «Լիվերպուլում»։
Բայց որոշումն ակումբի ղեկավարության ձեռքում է, նրանք պիտի լուծեն այս հարցը։ Ոչ մի խնդիր չկա, բայց պետք է գնալ համաձայնության։ Ամեն ինչ նրանցից է կախված։
Ֆուտբոլիստի ֆինանսական արժեքը խոսում է այն մասին, թե ակումբը որքան է գնահատում նրան ու ինչի է պատրաստ, որպեսզի նրան պահի, բայց որոշումը միայն ֆինանսական պայմաններից կախված չէ։
Կարդացել եմ ինձ ձեռք բերելու վերաբերյալ Չավիի հետաքրքրվածության մասին։ Ինձ համար հաճելի է, որ «Բարսելոնայի» նման ակումբը հետաքրքրվում է ինձնով, բայց ես երջանիկ եմ «Լիվերպուլում»։ Տեսնենք՝ ամեն ինչ ինչպես կդասավորվի։
Այս պահին ուզում եմ մնալ Պրեմիեր լիգայում, որովհետև այն աշխարհի ուժեղագույն լիգան է»,- Սալահի խոսքերն է փոխանցում Liverpool Echo-ն։