«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է ԱՊԼ 15-րդ տուրում «Քրիսթալ Փելասի» դեմ տարած նվազագույն հաշվով հաղթանակը։
«Շատ գոհ եմ թիմի ելույթից, հատկապես առաջին կես ժամում, պրեսինգը բացառիկ էր։ Միակ բանը, որ պակասում էր մեկ-երկու գոլ խփելն էր։ Լավ պաշտպանվեցինք, վերահսկեցինք ողջ խաղն ու գնդակ բաց չթողեցինք։
Դա այն է, ինչի վրա պիտի աշխատենք։ Թիմը պիտի դադարի գոլեր բաց թողնել։ Ընդամենը մեկ մարզումն ինձ վրա մեծ տպավորություն թողեց։ Մենք շատ ավելի լավ խաղացինք, քան սպասում էի։
Ուզում էինք երկու հարձակվողով խաղալ, հատկապես կենտրոնում։ Ի դեպ, Կրիշտիանու Ռոնալդուի աշխատանքը գնդակի հետ․․․հարգանքներս։
Ընդհանուր առմամբ շատ գոհ եմ այսօրվա խաղից»,- Ռանգնիկի խոսքերն է փոխանցում BBC-ն։