Սենեգալի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիու Սիսեն քննադատել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին՝ Աֆրիկայի Գավաթի մասին նրա ասած խոսքերի համար: Անցած ամիս գերմանացին մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ Աֆրիկայի Գավաթը «փոքր մրցաշար» անվանեց.
«Նա իրեն ո՞ւմ տեղն է դրել: Ես մարզում եմ Սենեգալի հավաքականը, իսկ իմ ֆուտբոլիստնեևը հանդես են գալիս Կլոպի «Լիվերպուլում»: Ես հարգում եմ «Լիվերպուլը», բայց ոչ Կլոպին, որը բացասաբար է արտահայտվել աֆրիկյան ֆուտբոլային մրցաշարերի մասին: Նա աֆրիկացի ֆուտբոլիստների շնորհիվ է հասել այնտեղ, որտեղ՝ հիմա է:
Նա բոլոր եզրափակիչներում պարտվում էր, քանի դեռ Սալահը, Մանեն և Մատիպը չեկան իր թիմ ու չօգնեցին իրեն հաղթել առաջին եվրոպական խոշոր եզրափակչում»,- ասել է Սիսսեն:
Նշենք՝ այդ ասուլիսից հետո լրագրողը Կլոպին խնդրել է ներողություն խնդրել իր խոսքերի համար, բայց գերմանացին հրաժարվել է՝ նշելով, որ վերջինս չի հասկացել իր հեգնանքը: