«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Քրիսթալ Փելասին» Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում (1-0):
Այս խաղը դեբյուտային էր մանկունիացիների նորանշանակ գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի համար: Նա դարձել է ԱՊԼ-ի պատմության առաջին գերմանացի մարզիչը, որը կարողացել է հաղթել իր նորամուտի խաղում:
Ավելի վաղ սա չի հաջողվել իր 5 հայրենակիցներին՝ Ֆելիքս Մագատին, Յուրգեն Կլոպին, Յան Զիվերտին, Դանիել Ֆարկեին և Թոմաս Տուխելին: