ԱՊԼ 15-րդ տուրում «Տոտենհեմն» ընդունել էր «Նորվիչին» ու 3 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
10-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Լուկաս Մոուրան, ու լոնդոնցիներն ընդմիջման գնացին հաղթողի կարգավիճակով։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 67-րդ րոպեին, հանդիպման հաշիվը կրկնապատկեց Սանչեսը, իսկ 77-ին Սոն Հին Մինը դրեց խաղի վերջակետը։
Այս հանդիպումից հետո Կոնտեի սաները 25 միավորով ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում են, իսկ «Նորվիչը» 10 միավորով՝ 20-րդ։