«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է հեռանալ թիմից: Ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել ֆինանսական տարաձայնությունների շուրջ: Այս մասին հայտնում է football-espana-ն:
«Բարսելոնան» ցանկանում է թիմում պահել ֆուտբոլիստին, բայց անձամբ ֆուտբոլիստի պահանջներն աշխատավարձի վերաբերյալ շատ բարձր են: «Բարսելոնան» ցանկանում է վճարումները սահմանել բոնուսների հաշվին, ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկանում է ֆիքսված աշխատավարձ ստանալ: Իսպանական ակումբը մինչև տարվա վերջ ևս մեկ փորձ կանի՝ Դեմբելեի հետ համաձայնության գալու:
Մուսա Սիսոկոն՝ հարձակվողի գործակալը, արդեն հանդիպել է անգլիական գրանդների, ինչպես նաև «Բավարիայի» և «Յուվենտուսի» ներկայացուցիչների հետ:
Դեբելեն ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի առաջնության երկու հանդիպման է մասնակցել: