«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Բավարիայի» դեմ խաղի մասին.
«Մենք կարող ենք պայքարել Պրիմերայում հաղթանակի համար, իսկ չորեքշաբթի դուրս կգանք Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ: Երեք օր ունենք վերականգնման համար: «Բարսելոնան» Մյունխեն է մեկնում հաղթանակի համար: Սա եզրափակիչ : Մենք հավատում ենք, մենք միասին ենք, և մենք ցույց կտանք մեզ»,- Պուչի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:
«Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, Մյունխենի «Ալյանց-Արենայում»: Խաղի մեկնարկը 00:00-ին է:
5 տուրից հետո «Բավարիան» գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը՝ 15 միավորով: Մյունխենյան ակումբն արդեն ապահովել է իր մասնակցությունը ՉԼ փլեյ-օֆֆ փուլին: «Բարսելոնան» 2-րդ տեղում է 7 միավորով: