ԱՊԼ 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունել էր «Քրիսթալ Փելասին» ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
Առաջին կեսում հաշիվն այդպես էլ չբացվեց, ու թիմերն ընդմիջման գնացին գոլազուրկ ոչ-ոքիով։
Հանդիպման հաշիվը բացվեց միայն 77-րդ րոպեին․ Գրինվուդի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ֆրեդը։ Այս խաղում գոլեր այլևս չարձանագրվեցին ու ՄՅՈՒ-ն վաստակեց իր առաջին 3 միավորը Ռալֆ Ռանգնիկի գլխավորությամբ։
Այս խաղից հետո ՄՅՈՒ-ն 24 միավորով ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է, իսկ «Քրիսթալ Փելասը» 16 միավորով՝ 12-րդը։