«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին չի մասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Բավարիայի» դեմ խաղին: Այս մասին հայտնում է AS-ը:
Հիշեցնենք՝ Ֆատին Պրիմերայի 13-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղում (3-3) ոտքի վնասվածք է ստացել և նոյեմբերի 6-ից ի վեր խաղադաշտ դուրս չի եկել: Աղբյուրի փոխանցմամբ, նախատեսվում էր, որ հարձակվողը դեկտեմբերի 3-ին կմիանա ընդհանուր խմբի մարզումներին, սակայն Ֆատին մինչև հիմա անհատական ծրագրով է մարզվում:
Սպասվում է, որ նա շարք կվերադառնա երկու շաբաթից: Այդ կերպ, Ֆատին չի կարողանա օգնել «Բարսելոնային» «Բավարիայի» դեմ դեկտեմբերի 8-ին կայանալիք խաղում և թիմի հետ չի մեկնի Մյունխեն:
Խաղը կկայանա Մյունխենի «Ալյանց-Արենա» մարզադաշտում և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին:
























































