Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն ամփոփել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արդյունքները։
«2020 թվականին France Football-ը պարտավոր էր մրցանակը հանձնել Լևանդովսկուն, քանի որ նա բոլորից «մեկ գլուխ» բարձր էր։
Ռոբերտը նվաճեց հնարավոր բոլոր տիտղոսները, անգամ գերազանցեց Գերդ Մյուլլերի ռեկորդը (Նշենք, որ Մյուլլերի ռեկորդը գերազանցել է 2021 թվականին)»,- այս մասին Կասանոն նշել է Goal.com-ի հետ զրույցի ընթացքում։























































