Լա Լիգայի 16-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ռեալ Սոսյեդադի» դարպասը։
«Արաքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կիսվել է իր տպավորություններով։
«Թվերը խոսում են այն մասին, որ մեր գործերը բավականին հաջող են ընթանում։ Մենք արտագնա խաղում շատ ուժեղ մրցակցի դեմ հիանալի խաղ ցուցադրեցինք։ Այստեղ բոլոր թիմերի համար բավականին դժվար է լինում։
Չեմ կարծում, որ չեմպիոնության հարցն արդեն լուծված է։ Մինչ այս մենք լավ արդյունքի ենք հասել, բայց պայքարը դեռևս շարունակվում է։ Մեր մրցակիցները նույնպես շատ ուժեղ են, և բավականին դժվար է տրվում ցանկացած խաղում տոնած հաղթանակը»,- նշել է իտալացի մասնագետը։
























































