Ա Սերիայի 16-րդ տուրում «Միլանը» երկու անպատասխան գոլ ուղարկեց «Սալերնիտանայի» դարպասը։
«Ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին անդրադարձել է այն փաստին, որ իտալական գրանդը գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Մրցաշրջանի մեկնարկից առաջ ես կանխատեսել էի, որ մրցաշարային աղյուսակի վերին հատվածում պայքարը բավականին թեժ է լինելու։ Անկեղծ ասած, կարծում էի, որ «Յուվենտուսը», «Լացիոն» և «Ռոման» նույնպես կպայքարեն լավագույն քառյակ մտնելու համար։
Առաջնության ընթացքում ամեն բան որոշում են մանր դետալները։ Շատ հնարավոր է, որ վնասվածքները և եվրոգավաթներին մասնակցությունը վճռական դեր խաղան մրցաշարային աղյուսակի վերջնական ձևավոևման հարցում։
Մենք երկրորդ մրցաշրջանն անընդմեջ բավականին լավ ենք մեկնարկել, բայց մեր թիմին դեռևս չի բավարարում կայունությունը»,- նշել է իտալացի մասնագետը։