«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կողմնորոշվել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում գլխավոր տրանսֆերային «թիրախի» հարցում։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, մանկունիանցիների մարզիչը հետաքրքրված է գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Ամադու Հայդարայի ծառայություններով։ Ըստ աղբյուրի՝ «ցուլերի» ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին նվազագույնը 32 միլիոն եվրոյի դիմաց։
23-ամյա Հայդարան ձմռանը Մալիի հավաքականի կազմում մասնակցելու է Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկությանը, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության համար այդ փաստը խնդրահարույց չի համարվում։ Ընթացիկ մրցաշրջանում Հայդարան մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
























































