Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն հետաքրքիր դրվագներ է հիշել իր և Կրիշտիանու Ռոնալդուի խոսակցությունից։
«Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռոնալդուն խաղում էր «Յուվենտուսի» կազմում։ Այն ժամանակ ես նշել էի, որ Կրիշտիանուն բավականին թույլ է բրազիլացի Ռոնալդոյից։
Հետո ինձ հետ կապի դուրս եկավ Ռոնալդուն և գրեց, որ իր 750 գոլի դիմաց ես ընդամենը 150-ն եմ խփել և պետք է լրատվամիջոցների հետ զրույցում իր մասին նման մտքեր չբարձրաձայնեմ։
Ես զանգահարեցի Բուֆոնին՝ իմանալու, թե որտեղից է Ռոնալդուին հայտնի իմ հեռախոսահամարը։ Ջանլուիջին նշեց, որ ինքն այն փոխանցել է մամուլի բաժնի աշխատակցին, իսկ վերջինս՝ Ռոնալդուին»,- Կասանոյի խոսքերն է մեջբերում corrieredellosport.it-ը։























































