Անգլիական Պրեմիեր-լիգայի 15-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցել է «Վուլվերհեմփթոնի» հետ և հաղթանակ կորզել 95-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ: Մերսիսայդցիներին հաղթանակ է պարգևել Դիվոկ Օրիգին:
«Լիվերպուլը» 15 խաղից հետո 34 միավոր է վաստակել և գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: «Վուլվերհեմփթոնը» 21 միավորով մնացել է 8-րդ տեղում:
Տուրի մյուս խաղում «Նյուքասլը» սեփական հարկի տակ ընդունել է «Բարնլիին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Հանդիպման միակ գնդակը 40-րդ րոպեին հեղինակել է Կալում Վիլսոնը:
«Նյուքասլը» 10 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է: «Բարնլին» նույնքան միավորով 18-րդ տեղում է:
Օրվա մյուս խաղում էլ «Սաութհեմփթոնը» սեփական հարկի տակ ընդունել է «Բրայթոնին» և մինչև 98-րդ րոպեն հաղթել է նվազագույն հաշվով, երբ «Բրայթոնի» ֆուտբոլիստ Նել Մոպայը հավասարեցրել է հաշիվը՝ 1-1: