«Սևիլիայի» կիսապաշտպան Էրիկ Լամելան ծանր վնասվածք է ստացել մարզման ժամանակ։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, արգենտինացին մարզման ընթացքում վնասել է ուսը և ստիպված կլինի վիրահատության ենթարկվել։ Ըստ աղբյուրի՝ 29-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի նվազագույնը չորս ամիս։
Հիշեցնենք, որ Լամելան անցած ամռանն է Լոնդոնի «Տոտենհեմից» տեղափոխվել անդալուսական ակումբ։ Ընթացիկ մրցաշրջանում Լամելան «Սևիլիայի» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։