«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին կարող է տեղափոխվել Ա Սերիա։
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, ֆուտբոլիստի ծառաայություններով հետաքրքրված է «Միլանը»։ «Ռոսոներիների» ղեկավարությունը դեռևս անցած ամռանն էր ցանկանում ձեռք բերել ֆրանսիացի պաշտպանի տրանսֆերը, սակայն գործարքը վերջին պահին «խափանվեց»։
Ումտիտին ընթացիկ մրցաշրջանում կատալոնացիների կազմում ոչ մի հանդիպման չի մասնակցել։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։ Պաշտպանի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է հինգ միլիոն եվրո։