Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է այն մասին, թե ինչու է Լիոնել Մեսսիի ադապտացիոն շրջանը ՊՍԺ-ի կազմում այդքան երկար ստացվում։
«Մենք գրեթե ամեն օր շփվում ենք միմյանց հետ և փորձում քննարկել բոլոր հարցերն ու խնդիրները։ Խոսում ենք ինչպես խաղերի, այնպես էլ մեր ընտանիքների մասին։
Լեոն ասում է, որ բավականին բարդ է ֆուտբոլ խաղալ այդքան ցուրտ և ձնառատ եղանակային պայմաններում, և որ այդ ամենը նման է տառապանքի»,- ուրուգվայցի հարձակվողի խոսքերն է մեջբերում Onze Mondial-ը։