Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը կարող է կրկին անցնել մարզչական աշխատանքի։
Ինչպես տեղեկացնում է sport-express.ru-ն, 58-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է բելգիական «Անտվերպենը»։
Ըստ աղբյուրի՝ բելգիական ակումբն արդեն հիմա պատրաստ է պայմանագիր առաջարկել Չերչեսովին, սակայն դեռևս չի կարող զբաղեցրած պաշտոնից ազատել ներկայիս գլխավոր մարզիչ Բրայան Պրիսկեին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է՝ ռուս մասնագետին այդ երկրի ազգային ընտրանու ղեկին նշանակման տարբերակը։
Նշվում էր, որ Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է Չերչեսովին վճարել տարեկան 1,2 միլիոն եվրո աշխատավարձ։