«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը նշել է, որ ժամանակին կարող էր գլխավորել նաև Լոնդոնի «Չելսին»։
«Անցած տարվա հունվարին «Չելսիի» ղեկավարությունը կապնվեց ինձ հետ և առաջարկեց ժամանակավորապես գլխավորել լոնդոնյան ակումբը։
Նրանք ինձ առաջարկեցին չորս ամսվա պայմանագիր»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ «Չելսին» անցած տարվա ձմռնաը գլխավորեց Ռանգնիկի հայրենակից Թոմաս Տուխելը, որը հետագայում «ազնվականներին» դարձրեց Չեմպիոնների Լիգայի գավաթակիր։
Ռանգնիկն իր հերթին աշխատանքի անցավ Մոսկվայի «Լոկոմոտիվում», իսկ օրեր առաջ նշանակվեց ՄՅՈՒ-ի գլխավոր մարզչի պաշտոնում։