«Չելսին» դիտարկում է «Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Մարկինյոսին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Fichajes-ը։
Լոնդոնյան ակումբը դեռևս չի երկարաձգել Անտոնիո Ռուդիգերի և Անդրես Քրիստենսենի պայմանագրերը: Ռուդիգերը ցանկանում է հեռանալ «Չելսիից», իսկ Քրիստենսենը դեռևս մտածում է:
Այս պարագայում «ազնվականները» ուզում են Մարկինյոսին` որպես նրանց փոխարինող տեսնել: «Չելսիում» կարծում են, որ բրազիլացու տեղափոխությունն ավելի դյուրին կլինի` հաշվի առնելով նրա նախկին թիմակից և համերկրացի Տիագո Սիլվայի ներկայությունը:
Այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում Մարկինյոսը մասնակցել է 16 հանդիպման և կարողացել դառնալ 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: