«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերան Տորեսը համաձայնեցրել է «Բարսելոնայի» հետ անձնական պայմանագրի պայմանները։ Այն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականը։
21-ամյա իսպանացու աշխատանքային պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ հաշվարկված է մինչեւ 2025 թվականի ամառ։
Այս մրցաշրջանում Տորեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 7 խաղ, խփել երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։