«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր «Ադրենալին» գրքում պատմել է անցած ամառ կարիերան շարունակելու հնարավոր տարբերակների մասին.
«Ես զանգահարեցի ՊՍԺ և առաջարկեցի իմ ծառայությունները որպես մարզական տնօրեն։ Այո, դա անցյալ ամառ էր:
Ակումբի ղեկավարներին ասել եմ, որ եթե չերկարաձգեմ պայմանագիրս «Միլանի» հետ, ապա պատրաստ եմ զբաղեցնել այս պաշտոնը և կարգի բերել թիմը։ Ի պատասխան՝ ծիծաղ լսեցի, բայց մերժում չլսեցի»,- գրել է Զլատանը։
Օրերս Իբրահիմովիչը հաստատել է, որ պատրաստ է երկարաձգել պայմանագիրը միլանյան ակումբի հետ։
Ա Սերիայի առաջիկա տուրում «Միլանը» սեփական հարկի տակ կընդունի «Սալերինտանային»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Միլանի» հաղթանակը գնահատում է 1,20 գործակցով, ոչ-ոքին՝ 6,80, իսկ «Սալերինտանայի» հաղթանակը՝ 14,50։
























































