Բելգիայի 2-րդ դիվիզիոնում հանդես եկող «Վեստերլո» ակումբի փոխնախագահ Հասան Չետինկայան ասել է, որ «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարն ապագայում կարող է տեղափոխվել իր ակումբ։
«Կարծում եմ՝ կարող եմ Էդեն Ազարին որպես ընկեր դիտարկել։ Ես նրա հետ ծանոթացել եմ, երբ նա խաղում էր «Լիլում», ու ինձ պատմել է, որ մի օր հանդես է գալու «Ֆեներբահչեում»։
«Վեստերլոյի» համար դժվար կլինի նրան ձեռք բերելը, բայց երբեք չես իմանա՝ ապագայում ինչ կլինի։ Գուցե, նա իր կարիերան այստեղ ավարտի»,- փոխնախագահի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։