ՄՅՈՒ-ի նոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը ԱՊԼ առաջիկա խաղին՝ դեկտեմբերի 5-ին «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում կգլխավորի թիմը։
Գերմանացի մասնագետը պաշտոնապես նշանակվել է այդ պաշտոնին երկուշաբթի օրը, բայց աշխատանքային վիզա ստանալու դժվարությունների հետ կապված Մեծ Բրիտանիա ուղևորությունը ձգձգվում էր։ Նախօրեին Ռանգնիկն արդեն մեկնել է Մանչեսթեր։
Ինչպես հաղորդում է ESPN-ի լրագրող Ռոբ Դոուսոնը՝ Ռանգնիկը դեկտեմբերի 2-ին «Արսենալի» դեմ կայանալիք խաղին կհետևի տրիբունայից, բայց 15-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում կլինի մարզչական նստարանին։ Դրա համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն արդեն առկա են։