«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին որոշել է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է The Times-ը։
Ուրուգվայցին մտադիր է այս ամառ տեղափոխվել «Բարսելոնա»: Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, ուստի կատալոնացիները կարող են ձեռք բերել նրա տրանսֆերը բացարձակապես անվճար։
Ընթացիկ մրցաշրջանում Կավանին Պրեմիեր լիգայում անցկացրել է 5 հանդիպում և խփել է 1 գոլ։
34-ամյա ֆուտբոլիստը ՄՅՈՒ է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ-ից։