ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի եղբայրը հրավիրվել է Ֆրանսիայի Մ-16 հավաքական։
15-ամյա Իթանը կմասնակցի թիմի ուսումնամարզական հավաքին և հնարավոր է նաև ընկերական հանդիպմանը, հաղորդում է RMC Sport-ը:
Էթան Մբապեն իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կնքել է ամռանը: Պայմանագիրը նախատեսված է երեք տարով։
Նշենք, որ Իթանի ավագ եղբայրը՝ Կիլիանը, պատրաստվում է առաջիկա ամռանը փոխել ակումբային գրանցումը։ Ըստ միջազգային մամուլի՝ նա ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։