«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Լյուիս Միգելսանցը, ուրուգվայցի պաշտպանին իրենց կազմում ցանկանում են տեսնել Լոնդոնի «Չելսին» և «Լիվերպուլը»։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել Արաուխոյի հետ պայմանագրի ժամկետը, որը լրանում է 2023 թվականի հունիսին։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 14 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։ Արաուխոյի տրանսֆերային արժեքն այս պահին կազմում է 25 միլիոն եվրո։