VBET ՀՊԼ-ի 15-րդ տուրի շրջանակում այսօր «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատին»։
Հանդիպման հենց մեկնարկում Միլանովիչի սաները կարողացան բացել խաղի հաշիվը․ 5-րդ րոպեին աչքի ընկավ Ֆոֆանա Բեկոն։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում հյուրերը կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն Դեբլեն չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը․ այդ դրվագում հիանալի հանդես եկավ դարպասապահ Չանչարևիչը։
Այս խաղից հետո տանտերերն իրենց ակտիվում ունեն 16 միավոր և 7-րդն են մրցաշարային աղյուսակում, իսկ հյուրերը՝ 27 միավորով 3-րդն են։
























































