Փարիզում ընթացող «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձավ լավագույն թիմը։
2021 թվականի լավագույն թիմ ճանաչվեց Չեմպիոնների Լիգայի գործող գավաթակիր Լոնդոնի «Չելսին»։ 2020/2021 մրցաշրջանի արդյունքներով «Չելսին» անգլիայի առաջնությունում գրավել էր չորրորդ հորիզոնականը։
Քիչ անց հայտնի կդառնա օրվա գլխավոր մրցանակի տիրակալը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիրը։