Միլանի «Ինտերը» հետաքրքրված է Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Դոդոյի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է InterLive-ը, իտալական ակումբը ցանկանում է բրազիլացու տրանսֆերը ձեռք բերել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Խոչընդոտ կարող է հանդիսանալ «հանքափորների» ղեկավարության կողմից պահանջվող փոխհատուցումը։
«Շախտյորի» ղեկավարները ցանկանում են գործարքից ստանալ նվազագույնը 25 միլիոն եվրո։ Ըստ աղբյուրի՝ Դոդոն «Ինտերում» պետք է փոխարինի հոլանդացի Դենզել Դյումֆրիսին, որի ցուցադրած խաղից դժգոհ է ակումբի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին։
23-ամյա Դոդոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։ Վերջինիս պայմանագրի ժամկետը դոնեցկյան ակումբի հետ լրանում է 2025 թվականի ամռանը։