ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ յոթերորդ անգամ «Ոսկե գնդակը» ստանալու հնարավորությունները։
«Լիոնելը շատ կարևոր խաղացող է ՊՍԺ-ի համար. nա յուրահատուկ ֆուտբոլիստ է։ Նման խաղացող ունենալը թիմում արտոնություն է։ Կարծում եմ՝ Լեոն ֆավորիտ է «Ոսկե գնդակի» համար պայքարում։ Ես միշտ կպաշտպանեմ իմ թիմակիցներին. ես նրան հաջողություն եմ մաղթում»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 29-ին, Փարիզում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 22:30-ին։
Այս պահին 34-ամյա Մեսսին իր հավաքածուում ունի վեց «Ոսկե գնդակ»:
























































